Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ժառանգությունը», Ծառուկյանն ու առյուծի վանդակը

«Ժառանգությունը», Ծառուկյանն ու առյուծի վանդակը
14.10.2014 | 15:58

Հայաստանի համար այնքան էական չի լինի, թե ով կլինի 2018-ին նախագահի թեկնածու: Նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր կուսակցությունը պատրաստվո՞ւմ է 2018-ին սատարելու Գագիկ Ծառուկյանին: Մարտիրոսյանն ակնարկել է, թե երկրի նման վիճակի շարունակության դեպքում մի քանի տարի հետո ժողովրդի վիճակն էլ ավելի է վատանալու: «Այսպես շարունակվելու դեպքում, մի քանի տարի հետո պատկերացրեք, թե ինչպես ենք ապրելու»,-ասել է Մարտիրոսյանը:
«Ժառանգության» մոտեցումը ավելի քան տարօրինակ է: Ոչիշխանական այս ուժի համար, փաստորեն, կարևոր չէ ԲՀԿ ղեկավարի կարողություններն այս կամ այն ոլորտում կամ հարցերը լուծելու նրա մեթոդները: Ժողովրդավարական արժեքների մասին տարփողող կուսակցության փոխնախագահը դեմ չէր լինի նախագահի պաշտոնում տեսնել մեկին, ով, օրինակ, մարդուն պատժելու համար կարող է նրան առյուծի վանդակը նետել: Իրոք որ քաղաքականության մեջ ամեն ինչ սպասելի է: Հատկապես՝ Հայաստանում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ